«Անահիտ» թաղամասում բնակելի միջավայրի բարձր որակն ապահովվում է ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, բարձրակարգ նյութերի և ճշգրիտ վերահսկվող նախագծման ու շինարարական աշխատանքների համադրմամբ։ Այս ամենը միասին ստեղծում է կայուն, հուսալի և հարմարավետ միջավայր՝ երկարաժամկետ ու ներդաշնակ կյանքի համար։
Անվտանգ ու հանգիստ բակ՝ որտեղ սկսվում է օրը և խաղաղ ավարտվում երեկոն։ Մեքենաներից ազատ թաղամասը ապահովում է շարժման ազատություն, ընտանեկան հանգստություն և առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ՝ զվարճանքի ու զբոսանքի համար։
«Անահիտ» թաղամասի բարեկարգումն ուղղված է ստեղծելու միջավայր, որտեղ բացօթյա ժամանակն անցկացնելը դառնում է ոչ միայն հաճելի, այլև օգտակար։ Խնամքով ձևավորված կանաչ գոտիները, հանգիստ զբոսանքի համար նախատեսված արահետները, ինչպես նաև հանգստի ու մտավոր լիցքաթափման փոքր անկյունները նպաստում են խաղաղ առօրյայի պահպանմանը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
Ֆիզիկական առողջության հանդեպ հոգածությունը «Անահիտ» թաղամասի արժեհամակարգի անբաժան մասն է։ Թաղամասի տարածքում ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ առողջ կենսակերպն ամենօրյա դարձնելու համար։Բակում հասանելի են վազքուղիներ, թիմային խաղերի համար նախատեսված խաղադաշտեր, ինչպես նաև հանգստի գոտիներ՝ յոգայի և թեթև վարժանքների համար։Այս ամենը՝ ծառերի ստվերում, կանաչապատ տարածքների կողքին՝ որպեսզի շարժումն այստեղ լինի ոչ թե պարտականություն, այլ հաճույք։
Մենք հրավիրում ենք երեխաներին խաղի, որը օգնում է փոքրերին ու պատանիներին դառնալ ուժեղ, նախաձեռնող և շփվող։ Յուրաքանչյուր խաղային տարածք նախագծվում է՝ հաշվի առնելով թաղամասի ոճն ու տրամադրությունը՝ լինի դա հեքիաթային, ժամանակակից (ֆուտուրիստիկ) կամ ուսուցողական թեմայով։
«Անահիտ» թաղամասում անվտանգությունն ու հսկողությունը նախագծված են սկզբից՝ բնակիչների հանգստության և վստահության համար։ Թաղամասը հագեցած է տեսախցիկներով, որոնք վերահսկում են բակերը, մուտքերը և հասարակական տարածքները՝ առանց կույր գոտիների։ Յուրաքանչյուր բնակիչ ունի մուտք հատուկ բջջային հավելվածի միջոցով՝ իրական ժամանակում հետևելու միջավայրին, երեխաների շարժին կամ ավտոմեքենաների տեղաշարժին։
«Անահիտ» թաղամասում շենքերն ու ենթակառուցվածքները ձևավորվում են որպես միասնական և ներդաշնակ համակարգ, որտեղ ամեն ինչ պետք է գործի հուսալի և անխափան։ Դեռ նախագծման փուլից կիրառվել են ժամանակակից ինժեներական լուծումներ, որոնք նպաստում են բնակիչների հարմարավետ և առողջ կենսակերպին։ Բոլոր տեխնիկական համակարգերն անցնելու են մշտական մասնագիտական վերահսկողություն, ինչի շնորհիվ երաշխավորվում է դրանց կայուն և արդյունավետ աշխատանք՝ երկար տարիների ընթացքում։
«Անահիտ» թաղամասում յուրաքանչյուր բնակարանի պլանավորումը մտածված է՝ մարդկանց առօրյան դարձնելու ավելի հարմար, հավասարակշռված և հանգիստ։ Նախագծերն ապահովում են անձնական տարածքի, աշխատանքի և ընտանեկան շփման իդեալական համադրություն։Ննջասենյակները՝ ընդարձակ և լուսավոր են, իսկ հյուրասենյակները նախատեսված են ընտանեկան ջերմ շփումների, հանգիստ զրույցների և միասին անցկացվող պահերի համար՝ բաց տարածքով և հարմարավետ մթնոլորտով։
«Անահիտ» թաղամասը ստեղծվում է որպես էկոլոգիապես մտածված միջավայր, որտեղ առաջին տեղում են մարդու առողջությունն ու բարեկեցությունը։ Թաղամասի տարածքը ներառում է շուրջ 20,000 քմ կանաչապատ գոտի, որը նպաստում է հանգիստ ու հավասարակշռված առօրյային։ Բնակարաններն ապահովված են հակահրդեհային համակարգերով և ծխահեռացման լուծումներով, որոնք ավելացնում են անվտանգության մակարդակը և թույլ են տալիս ապրել հանգիստ ու վստահ միջավայրում։
«Անահիտ» թաղամասում բացօթյա կինոթատրոնը դառնում է համայնքի սիրելի ժամանցային անկյունը։ Ամառային երեկոներին այստեղ կցուցադրվեն սիրված ֆիլմեր և մուլտֆիլմեր՝ ընտանիքի բոլոր անդամների համար թարմ օդը, կանաչապատ միջավայրը և լավ ֆիլմերը ստեղծում են հիշարժան մթնոլորտ՝ հանգստի, շփման և համատեղ հիշողություններ կերտելու համար։
«Անահիտ» թաղամասում ձեր տունը մշտապես վերահսկելի կլինի՝ շնորհիվ ժամանակակից թվային լուծումների։ Այս տեխնոլոգիաները խնայում են ձեր ժամանակն ու էներգիան՝ միաժամանակ ապահովելով հարմարավետ և անվտանգ միջավայր ամբողջ թաղամասում։ Թաղամասի տարածքում գործելու են նաև տեսախցիկներ, որոնք թույլ են տալիս իրական ժամանակում հետևել ընդհանուր շարժին՝ բարձրացնելով բնակիչների վստահության զգացումը։
Համակարգը ներառում է՝• Տեսախցիկներով հսկման հնարավորություն• IP դոմոֆոններ
• Բջջային հավելված, որը թույլ է տալիս ցանկացած պահի հետևել ձեր միջավայրին
Լավ մարզավիճակը հեշտ է պահպանել այն տարածքում, որը ոգեշնչում է շարժվել, աճել և զգալ քեզ ուժեղ։ «Անահիտ» թաղամասում նախատեսված մարզասրահը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ունի հանգիստ և բնությանը համահունչ դիզայն, ինչպես նաև բարեհամբույր մասնագետներ, որոնք պատրաստ են աջակցել քո շարժմանը դեպի առողջ և ակտիվ կյանք։ Այստեղ ոչ միայն մարզվում են, այլ նաև դառնում միմյանց մոտիվացիա։
«Անահիտ» թաղամասում նախատեսված են ժամանակակից դպրոց և մանկապարտեզ՝ հատուկ նախագծված մեր թաղամասի արժեքներին ու միջավայրին համապատասխան։ Այստեղ երեխաները սովորում են, խաղում և զարգանում՝ ապահով ու հոգատար միջավայրում։ Կրթական հաստատությունները լինելու են հասանելի քայլած հեռավորության վրա՝ ծնողների համար ստեղծելով ամենօրյա հարմարություն, իսկ երեխաների համար՝ անվտանգություն և ծանոթ միջավայր։
«Անահիտ» թաղամասի սրճարանն ու ռեստորանը համայնքի շփման սիրված վայրերից են։ Այստեղ կարող եք հանգիստ ժամանակ անցկացնել ընտանիքի, հարևանների կամ ընկերների հետ, վայելել անկաշկանդ զրույցները և բացահայտել նոր համեր։Մենյուն կազմված է խնամքով՝ ուշադրություն դարձնելով տարբեր ճաշակներին և սննդակարգերին։
Լավ տրամադրությունն սկսվում է ամենապարզ բաներից։ Հաճելի է, երբ սիրելի ապրանքներն ընդամենը մի քանի քայլ հեռու են և հասանելի են ցանկացած պահի՝ առանց ավելորդ ժամանակ կամ ջանք ծախսելու։«Անահիտ» թաղամասի հիպերմարկետը առաջարկում է բազմազան ապրանքատեսականի, որը կգոհացնի նույնիսկ ամենապահանջկոտ գնորդին՝ դարձնելով ամենօրյա գնումները արագ, պարզ և հաճելի։Բացի անհրաժեշտ ու առօրյային հարմար ապրանքներից, հիպերմարկետում հասանելի կլինի նաև հատընտիր տեսականի՝ որակյալ, առողջարար և հատուկ ընտրված ապրանքներով նրանց համար, ովքեր կարևում են կենսակերպի որակը և ուշադրություն են դարձնում մանրուքներին։